Արաղչի. «Միջուկային հարստացումը զրոյին հասցնող ցանկացած համաձայնագիր դաւաճանութիւն է»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Աբբաաս Արաղչին ընդգծել է, որ միջուկային հարստացումը զրոյական աստիճանի իջեցնելն անընդունելի է՝ որպէս արժանապատւութեան եւ ազգային հպարտութեան խնդիր։ Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
ԱԳ նախարարն իր տելեգրամեան ալիքում գրառում հրապարակելով ընդգծել է. «Իրանն իր խաղաղ միջուկային ծրագրի համար մեծ նիւթական եւ հոգեւոր ներդրում է կատարել եւ տւել՝ անհամար միջուկային նահատակներ: Նման պահանջներին տեղի տալը համարժէք է դաւաճանութեանը»:
«Աժանսի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալութիւն) հետ համագործակցութիւնը կը սահմանափակւի միայն չռմբակոծւած օբիեկտների մասով: Չմիջամտող, եւ ԱԷՄԳ կանոններին համապատասխան աշխատանքով միայն։ Նրանք ռմբակոծւած օբիեկտերում անելիք չունեն»,- գրել է նա:
Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է, որ Իրանը ցանկանում է համաձայնութիւն, ինչի հաւանականութիւնը մեծ է։ Թրամփը յաւելել է, որ տարածաշրջանում համագործակցում է Սաուդեան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բեն Սալմանի հետ՝ աւելի ամուր միութիւն ստեղծելու համար, նշելով՝ «յարաբերութիւնները սաուդացիների հետ այժմ լաւ են»։



