Հայաստան - ԱրցախՔաղաքական

Նարեկ Կարապետեան. «Նաւթի դարաշրջանի աւարտով՝ աւարտւում է Ադրբեջանի դարաշրջանը»

Էներգետիկ անկախութեան հասնելու եւ ներմուծւող գազից ու բենզինից կախւածութիւնը նւազեցնելու համար ապագան արեւային կայաններին է։ Սակայն կայ մի հանրաճանաչ խնդիր. արեւային կայանները գիշերային ժամերին դառնում են անօգուտ, եւ սա է գլխաւոր արգելքը, որ արեւից ստացւած էներգիայով կարողանանք ամբողջութեամբ փոխարինել մեր երկրի ներմուծումը։ Այս ամիսներին տեղի է ունեցել տեխնոլոգիական մեծ ձեռքբերում։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից պատգամաւորական մանդատ ստացած Նարեկ Կարապետեանը։

«Մարտկոցները, որոնք կուտակում են արեւային էներգիան եւ երեկոյեան բաշխում բնակչութեանը, սկսել են արտադրւել մի հումքից, որը շատ տարածւած է մեր երկրում՝ աղից։

Նատրիումային (աղային) ակումուլիատորները շատ էժան են ու էֆեկտիւ եւ կարող են լուծել մեր երկրի էներգետիկ անկախութեան հարցը։ Հնդկական Reliance ընկերութիւնը 9 միլիարդ դոլար է ներդրել այս նախագծի մէջ եւ մինչեւ յաջորդ տարւայ սկիզբ կը կարողանայ մեկնարկել այս հարցի լուծումը։

Նաւթի դարաշրջանն աւարտւում է, Ադրբեջանի դարաշրջանն աւարտւում է։ Մեզ մնում էր միայն ունենալ մեծ ընկերութիւններ, որոնք ներդրումներ կանէին այս ոլորտը զարգացնելու համար։ Իսկ մեր պետութեան ղեկավարը 40 տարի առաջ կառուցւած ցեմենտի գործարան ու սպորտդահլիճ է պետականացնում։ Քիաբաբանոցները դեռ չեն պետականացնում, բարեբախտաբար»,-գրել է նա։

Related Articles

Back to top button