ԻրանՄիջազգայինՔաղաքական
Հարցում. Ամերիկացիների մեծամասնութիւնը կարծում է, որ Իրանի դէմ պատերազմը Թրամփի սպասածից աւելի բարդ է

CBS News-ի եւ YouGov-ի համատեղ հարցման արդիւնքների համաձայն՝ ամերիկացիների մեծամասնութիւնը կարծում է, որ Իրանի դէմ պատերազմը աւելի դժւար է ընթացել, քան ակնկալում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
Հարցւածների 76 տոկոսը նշել է, որ հակամարտութիւնն աւելի բարդ է եղել, քան սպասւում էր, իսկ 67 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ը պէտք է դադարեցնի Իրանի դէմ յարձակումները։ Երիտասարդների շրջանում այդ տեսակէտը կիսում է 83 տոկոսը։
Միաժամանակ, 60 տոկոսը համոզւած է, որ Թրամփը ներկայացնում է իրավիճակը աւելի բարենպաստ, քան այն իրականում է, իսկ 69 տոկոսը նշում է, որ յստակ պատկերացում չունի Հորմոզի նեղուցում տեղի ունեցող իրադարձութիւնների մասին։
Հարցումն անցկացւել է յուլիսի 22-ից 24-ը՝ 2,193 ամերիկացի չափահասների մասնակցութեամբ։



