Պակիստանը մաքսային «կանաչ միջանցք» կը ստեղծի իրանցի առեւտրականների համար Քարաչիում

Իրանի Առեւտրի, արդիւնաբերութեան, հանքերի եւ գիւղատնտեսութեան պալատի նախագահ Սամադ Հասանզադէն Թեհրանում հանդիպել է Պակիստանի Իսլ. Հանրապետութեան դեսպան Ահմադ Սեդիղիի հետ՝ քննարկելու երկկողմ առեւտրի զարգացման եւ առկայ խոչընդոտների վերացման ուղիները։
Հասանզադէն առաջարկել է ստեղծել սահմանային «կանաչ միջանցք»՝ մաքսային փաստաթղթերի էլեկտրոնային փոխանցման համար, ինչպէս նաեւ անդրադարձել է Քարաչիի նաւահանգստում իրանական բեռնարկղերի կուտակման խնդրին, որը զգալի ֆինանսական վնասներ է պատճառում իրանցի գործարարներին։
Իր հերթին, Պակիստանի դեսպանը յայտնել է, որ իր երկիրը ծրագրում է Քարաչիի նաւահանգստում ստեղծել մաքսային «կանաչ միջանցք» եւ Իրանի հետ ներդնել համատեղ մաքսային համակարգ, ինչը նպատակ ունի արագացնել բեռնարկղերի ձեւակերպումն ու վերացնել դրանց երկարատեւ կուտակման խնդիրը։



