Բռնազաւթւած Արցախում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կորցրել է հայկական դիմագիծը, Շուշիի Սուրբ Յովաննէս Մկրտիչ եկեղեցին՝ հիմնովին ոչնչացւել է

«ԱԼԻՔ» – Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգութեան օմբուդսմեն Յովիկ Աւանէսովը ահազանգում է.
«Ժամանակաւորապէս բռնազաւթւած Արցախում պատմաճարտարապետական յուշարձաների ամբողջական բնկավայրերի եւ բնակելի թաղամասերի ամբողջական կամ մասնակի ոչնչացման ադրբեջանկան պետական քաղաքականութեանը զուգահեռ իրկանացւում է նաեւ համամարդկային արժէք ներկայացնող պատմական կառոյցների «վերականգնման» աշխատանքներ, որի արդիւնքում հայկական պատմաճարտարապետական յուշարձանները կա՛մ կորցնում են իրենց հայկական դիմագիծը, կա՛մ էլ հիմնովին ոչնչացնւում են: Կեղծ վերկանգնման աշխատանքների արդիւնքում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կորցրեց իր հայկական դիմագիծը, Շուշիի Սուրբ Յովաննէս Մկրտիչ եկեղեցին հիմնովին ոչնչացւեց: Այս ցանկը պարբերաբար թարմացւում է. նշւածի վառ օրինակը Ասկերանի ամրոցն է (այն յայտնի է նաեւ Մայրաբերդ անւամբ, https://www.facebook.com/share/p/1BSaeJAF4W/), որը 2023 թւականի թուրք-ադրբեջանա-ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերձած հերթական լայնածաւալ պատերազմի, Արցախի ամբողջական բռնազաւութումից եւ արցախահայութեանը պատմական կենսատարածքից բռնի տեղահանութիւնից յետոյ յայտնւել է Ադրբեջանի ֆաշիստական Հանրապետութեան հսկողութեան տակ:
Yerkir.am-ի հաղորդման համաձայն՝ պատմական աղբիւրների՝ Ասկերանի ամրոցը կառուցւել է 18-րդ դարի երկրորդ կէսին՝ շինարարութիւնն իրականացւել է 1750-ական թւականներին (ձախակողմեան հատւած) եւ 1788-89 թւականներին (աջակողմեան հատւած) (https://monumentwatch.org/hy/monument/ ասկերանի-ամրոցը/):
2025 թւականի փետրւարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտօնական կայքի (https://president.az/ru/articles/view/68184/images) եւ փետրւարի 19-ի՝ Baku TV-ի (https://www.youtube.com/watch?v=RVqluVU4yE8) հրապարակումններից յայտնի է դառնում, որ Ասկերանի ամրոցի տարածքում կատարւում են «նախագծային աշխատանքներ»: Այդ «նախագիծը» բաղկացած է 4 ուղղութիւնից. «մշակութային եւ բնական ժառանգութիւն», «ենթակառուցւածքներ եւ ծառայութիւններ», «մարկետինգ եւ քարոզչութիւն»: «Նախագծի» շրջանակններում նախատեսւում է իրականցնել «կոնսերւացիա, ամրաշինական աշխատանքներ, հնագիտական պեղումներ եւ բաց երկնքի տակ պատմական պուրակի ստեղծում»: Բերդի տարածքում տարբեր նպատակներով օգտագործման համար «ենթակառուցւածքների» շինարարական աշխատանքներ կիրկանացւեն: Այս կեղծ վերականգնողական աշխատանքների հետեւանքվ ոչ միայն Ասկերանի ամրոցը կը կորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը, այլ նաեւ յարակից բնակելի թաղամասերը ամենայն հաւանականութեամբ ամբոջութեամբ կամ մասնակի կը քանդեն: Այս ամէնը համակարգւում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ առաջին փոխնախագահ Մեհրբան Ալիեւայի կողմից ու հիմնականում ֆինանսաւորւում է Հէյդար Ալիեւի անւան ֆոնդի կողմից:
Հարկ ենք համարում նշել, որ Ասկերանի ամրոցի վերականգնման ու կոնսերւացման աշխատանքները սկսւել են 2016 թւականին եւ շարունակւել մինչեւ 2023 թւականը (https://monumentwatch.org/hy/monument/ասկերանի-ամրոցը/) ։
Այս ամէնը եւս մէկ անգամ ապացուցում է, որ Արցախում գտնւող համամարդկային արժէք ներկայացնող պատմամշակութային ժառանգութիւնը գտնւում է հիմնովին ոչնչացման եւ իւրացման վտանգի տակ:
Յիշեցնենք, որ թշնամին միջազգային բոլոր հարթակներում մշտապէս զբաղւած է եղել պատմութիւնը նենգափոխելով, հայ ժողովրդի՝ իր բնօրրանում տեղաբնիկ լինելու եւ հնագոյն քաղաքակրթութիւն ունենալու փաստը ժխտելով։ Պատերազմից առաջ էլ՝ 2020 թւականի հէնց այս օրերին Ադրբեջանի ֆաշիստական Հանրապետութեան առաջնորդը Միւնխէնում տեղի ունեցած ժողովի ժամանակ մէկ անգամ եւս յայտարարեց, թէ հայերը Արցախում չունեն ժառանգութիւն։ Ահաւասիկ, այսօր պետական մակարդակով լծւած է հայկական քաղաքակրթութիւնը ջնջելու գործին։ Եւ միջազգային հանրութիւնը լուռ է»։