Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բագրատ Սրբազանի փաստաբան. «Բագրատ Սրբազանի հետ որոշել ենք վիրաւnրանքների ու զրպարտnւթիւնների համար հայցեր ներկայացնել բոլոր օղակների զազրախօսների դէմ»

«ԱԼԻՔ» – «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբաանի փաստաբան Յովհաննէս Խուդոյեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով Նիկոլ Փաշինեանի ֆէյսբուքեան գրառմանը:

«Սարքել սուտ – սեփական սուտը ուռճացնել – յղում անել սեփական ուռճացւած ստին

Ահա թէ ինչ է անում հակահայը` Էջմիածնի վրայ իր պիղծ յարձակումը պլանաւորելիս:

1. Ապացուցւած է արդէն, որ քննչական կոմիտէն կեղծել է ձայնագրութիւնները

ա. կոնտեքստից կտրւած է յանցագործներին մահապատժի ենթարկելու /գիւլլելու/ միտքը,

բ. քաոսը ստեղծւում է իրաւապահների կողմից / տես գլխաւոր դատախազի միջնորդագիրը/,

գ. առկայ են բազմաթիւ չհրապարակւած նիւթեր, որոնք հակադրւում են մոնտաժւած ձայնագրութիւններին,

դ. առկայ են նիւթեր, որոնք հերքում են յանցաւոր արարքներ կատարելու ոչ միայն ցանկութիւնը, այլեւ հնարաւորութիւնը, սակայն թաքցւել են գլխաւոր դատախազի կողմից եւ չեն հրապարակւել Արթուր Սարգսեանի դէմ միջնորդագրում:

2. իրաւապահների կեղծիքները հեշտացնելու նպատակով մեղադրանքները ուռճացւում են տարբեր օղակների քարոզիչների կողմից, օրինակ Ազգային ժողովում կամ եթերներում յայտարարում են աւտոբուսներ հրկիզելու կամ մարդկանց սպանելու մասին, սակայն այդպիսի տւեալ չկայ ոչ կեղծ մեղադրանքում, ոչ էլ ասւել է որեւէ իրաւապահի կողմից:

3. իրենց երեւակայած ահաբեկչական սցենարը փչելով` փորձում են սլաքներն ուղղել բոլոր հակառակորդների դէմ` եթէ դուք չէք ընդունում մեր կեղծիքը, ուրեմն դուք էլ էք ահաբեկիչ:

4. առաջնային թիրախը, սակայն, Հայ Առաքելական Եկեղեցին է: Այսօր (յուլիսի 7-ԽՄԲ.) հակահայը նաեւ սա ազդարարեց: Իրաւապահներին յորդորում եմ չփորձել պաշտպանւել այս կեղծիքներով, դրանք չափազանց ակնյայտ են: Վեհարանը գրոհած իւրաքանչիւրիդ դէմքը ֆիքսւելու է եւ կը տրւի հանրութեանը:

Յ. Գ. Բագրատ Սրբազանի հետ որոշել ենք վիրաւորանքների ու զրպարտութիւնների համար իայցեր ներկայացնել բոլոր օղակների զազրախօսների դէմ: Մօտ օրերին դատարան կը ներկայացւի յայցերի առաջին տասնեակը»,- գրել է նա:

Նշենք, որ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը յուլիսի 7-ին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ նշելով.

«Եթէ Կտրիճ Ներսիսեանի (Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի աւազանի անուն-ԽՄԲ.) Վազգէն Գալստանեանի (Բագրատ արք. Գալստանեանի աւազանի անուն-ԽՄԲ.) եւ Գէորգ Աջապահեանի (Միքայէլ արք. Աջապահեանի աւազանի անուն-ԽՄԲ.) կալանաւորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական յեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գիւլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշւած անձանց գաղափարաբանութիւնն ու պլանները։

Առաւելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացւած համայնքի որեւէ տարածք չի կարող իրաւապահների գործունէութեան համար փակ լինել»:

Related Articles

Back to top button