Հայաստան - ԱրցախՔաղաքական

Միքայէլ Սրբազան. «Բագրատ Սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբաւորում չի ստեղծել, hետեւաբար ես չէի կարող գոյութիւն չունեցող որեւէ բանի սատարել կամ մասնակցել, Վեհափառն էլ չէր կարող հովանաւորել»

«ԱԼԻՔ» – Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանն  իր պաշտպանների թիմի միջոցով արձագանքել է ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձի գրառմանը:

«Այս առաւօտ (յուլիսի 7-ԽՄԲ.), իմ նկատմամբ յատուկ ուղղորդմամբ ապօրինի քրէական հետապնդում պատւիրած եւ իմ կալանաւորումը հրահանգած ոմն … (լրացնել ըստ ճաշակի) հերթական սուտ եւ զրպարտչական յայտարարութիւն է արել Վեհափառ Հայրապետի, իմ եւ Բագրատ Սրբազանի հասցէին:

Այս առնչութեամբ կասեմ միայն, որ իմ համոզմամբ Բագրատ Սրբազանը ոչ մի ահաբեկչական խմբաւորում էլ չի ստեղծել:

Հետեւաբար ես չէի կարող գոյութիւն չունեցող որեւէ բանի սատարել կամ մասնակցել, ուստիեւ Վեհափառ Հայրապետն էլ չէր կարող գոյութիւն չունեցող որեւէ բանի հովանաւորել:

Հասկացա՞ր, այ … (լրացնել ըստ արժանւոյն)»,- նշել է նա:

Related Articles

Back to top button