Շնորհանդէսը կատարւեց հանգուցեալ Արսէն Մինասեանի «Մուսիօ» գրքի

«ԱԼԻՔ» – Երկուշաբթի՝ յունւարի 13-ին Գիլան նահանգի էլիտաների հիմնադրամի, Գիլանի համալսարանի, Գիլանի բժշկագիտական համալսարանի եւ Ռաշտ քաղաքի քաղխորհրդի նախաձեռնութեամբ Գիլանի համալսարանի «Հեքմաթ» դահլիճում շնորհանդէսը կատարւեց իրանահայ բարերար ազգային-հասարակական գործիչ եւ Իրանի առաջին շուրջօրեայ դեղատան ու հաշմանդամների վերականգնողական հիմնադիր հանգուցեալ դոկտ. Արսէն Մինասեանի յիշատակին լոյս տեսած «Մուսիօ» գրքի միեւնոյն ժամանակ մեծարւելով բարերարի յիշատակը:
Միջոցառմանը, որը զուգորդւած է եղել արտայայտութիւններով Գիլանի էլիտաների հիմնադրամի նախագահ Ֆարհադ Շիրինին ընդգծել է, որ նման միջոցառումների նպատակն է ներկայացնել Իրանի էլիտաներին ու յիշարժան դէմքերին, որպէսզի նրանք օրինակ ծառայեն երիտասարդների համար: Միջոցառմանը, արտայայտւեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանը, իսկ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը փոխանցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը: