Հայաստան - ԱրցախՄշակութային
Ադրբեջանը շարունակում է վերացնել հայկական հետքն բռնազաւթւած Արցախից
Բերձորի Սուրբ Յարութիւն եկեղեցին մզկիթի է վերածւում
Ադրբեջանը բռնազաւթւած Բերձորի Սուրբ Յարութիւն եկեղեցին մզկիթի է վերածում։
Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան պետական խորհուրդը։
«Ադրբեջանի` պետական մակարդակով հայկական ժառանգութեան ոչնչացման քաղաքականութեան եւս մէկ դրսեւորման ապացոյցներ են հասանելի դարձել։
Սոցցանցերում հրապարակւած տեսագրութիւնները հաստատել են Բերձորի Սուրբ Յարութիւն եկեղեցին մզկիթի վերածելու մասին` դեռեւս 2021 թւականին առաջացած հիմնաւոր կասկածները։
Այժմ եկեղեցին շրջափակւած է քողարկիչներով, իսկ տարածքում կատարւում են շինարարական աշխատանքներ։
Մինչ այդ հրապարակւած նախագծից պարզ է դառնում, որ եկեղեցին կը վերածւի մզկիթի` երկու մինարէթներով»,- ասւած է յայտարարութեան մէջ։