Կոնստանտին Զատուլին. «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է»

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտէի ղեկավարի առաջին տեղակալ, պատգամաւոր Կոնստանտին Զատուլինը յայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է ռուսական «Գազետա»-ն։
«Գոնէ այն առումով, որ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչութիւնը լքել է իր տները այն հողից, որն իր հայրենիքն է»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտում իրականում տեղի է ունեցել՝ «անկախ նրանից, թէ ով ինչ է ասում մեր աշխարհում, միջազգային կազմակերպութիւններում եւ այլն»։
Զատուլինը մեկնաբանել է նաեւ ոմն Սամուէլ Շիրինեանի գործողութիւնները, ով շրջել է Երեւանի պաշարւած Լենինգրադի երեխաների յուշարձանի մօտ դրւած ծաղկեպսակները։
Ռուս պատգամաւորը յիշեալի գործողութիւնները «բարբարոսութիւն» է անւանել, իսկ նրան՝ «խելագար»։