Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հետաքրքրական դրւագ կաթողիկոսութիւնների համագործակցութեան մասին՝ ՀՅԴ նախընտրական ծրագրից

Տնտեսագէտ, ՀՅԴ անդամ Արմէն Գրիգորեանն իր ֆէյսբուքեան էջում հրապարակել է 2007 թւականի ԱԺ ընտրութիւններին մասնակցող ՀՅԴ նախընտրական ծրագրի 6-րդ էջը, որտեղ հետաքրքրական դրւագ կայ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնների համագործակցութեան մասին։ Նշւած կէտում ասւած է. «…քաջալերի Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնների համագործակցութիւնը, ինչը չափազանց կարեւոր է ազգային հոգեւոր-մշակութային միասնականութեան տեսանկիւնից եւ հետագայում կարող է նախադրեալներ ստեղծել Հայ Առաքելական Եկեղեցին մէկ միասնական կառոյցով օժտելու համար»:

Արմէն Գրիգորեանը մասնաւորապէս գրել է. «Սա 2007 թւականի ԱԺ ընտրութիւններին մասնակցող ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի 6-րդ էջն է։ Իսկ որտե՞ղ էր ՔՊ-ն, այո՜ դեռ ծնւած չէր»։ Յիշեցնենք՝ օրերս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեան հանիրաւի մեղադրանքներ է ներկայացրել ՀՅԴ-ին՝ նշելով, որ, իբր Դաշնակցութիւնը, 90-ականներին խոչընդոտել է երկու կաթողիկոսութիւնների միաւորմանը, ինչին արձագանքել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը՝ փաստելով, որ Յարութիւնեանի այն պնդումը, թէ նշւած ժամանակաշրջանում Դաշնակցութիւնը խանգարել է կաթողիկոսութիւնների միաւորմանը, պարզապէս զուրկ է փաստական հիմքից։

Related Articles

Back to top button