
«ԱԼԻՔ» – Զինւած ուժերի կողմից թշնամուն ուղղւած ամենադաժան ռազմական գործողութիւնը իրականացման փուլ է անցել։
«Թասնիմ»-ի հաղորդմամբ, Իրանի Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի (ԻՅՊԿ) հասարակայնութեան հետ կապերի հաղորդման համաձայն Իրանի Իսլ. Հանրապետութեան զինւած ուժերի պատմութեան ամենադաժան յարձակողական գործողութիւնը յաջորդ ժամերի ընթացքում թիրախաւորելու է օկուպացւած Պաղեստինի տարածքների եւ ԱՄՆ-ի ահաբեկիչների բազաների ուղղութեամբ։
«Թասնիմ»-ի հաղորդմամբ, այաթ. Խամենէին նահատակւել է իր աշխատասենեակում՝ երեկ առաւօտեան (շաբաթ, փետրւարի 28-ին), ԱՄՆ-ի եւ Իսրայէլի կողմից Թեհրանի վրայ յարձակման ընթացքում:



