Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վլադիմիր Մարտիրոսեան. «Բագրատ Սրբազանին յաջողւում է լուծել մէկ կարեւորագոյն խնդիր»

«ԱԼԻՔ» – ԵՊՀ «Եւրոպական ուսումնասիրութիւնների կենտրոն»-ի ղեկավար, քաղաքական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, նշելով, թէ Բագրատ Սրբազանին այս ընթացքում ինչ է յաջողւել լուծել:

«Ամենակարեւորը, որ այսօր տեղի է ունենում Հայաստանի քաղաքական դաշտում եւ յաջողւել է բեկել Բագրատ Սրբազանին այն է, որ բոլոր հարցումներով հասարակութեան 70%-ը, որը չի վստահում ոչ ընդդիմադիր տիտղոսային իսթեբլիշմենթին եւ ոչ էլ առաւել եւս իշխանութեանը սկսել է հոսել դէպի հակաիշխանական ճակատ: Ձեւաւորւում է նոր հասարակաքաղաքական մեծամասնութիւն, դեռեւս զգուշաւոր, դեռեւս հաշւարկող, բայց միայն ու միայն աճի միտումով: Սա է պատճառը, որ հրապարակի քանակը չի նւազում, սպասումներն աւելանում են, սթափ մտածողութիւնն ու ոչ հապճեպութիւնը դառնում են դոմինանտ:

Բագրատ Սրբազանին յաջողւում է լուծել մէկ կարեւորագոյն խնդիր՝ նա չի գնում ագրեսիւ հակաքարոզչութեան եւ սեւ PR-ի ճանապարհով, այլ գնում է արժէքային եւ սկզբունքային քաղաքական եւ հանրային հաստատուն մեծամասնութեան ձեւաւորման ճանապարհով:

Յ. Գ․ – Սա քաղաքական ամենահաստատուն եւ խորքային ճանապարհն է, որը պահանջում է համբերատարութիւն եւ մերժում է չմտածւած շտապողականութիւնն ու պատեհապաշտութիւնը: Սա ամենաթանկ, կայուն եւ յենասիւնային սոցիալական բազան է եւ քաղաքական կապիտալը»,- գրել է նա:

Related Articles

Back to top button