Հայաստան - Արցախ
Վարդան Ոսկանեան. «Ուղին հէնց այսօրւանից աշխատելն է, որպէսզի մեր Եռագոյնը Ստեփանակերտում կրկին ծածանւի»
Իրանագէտ Վարդան Ոսկանեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է.
«Այսօր Բաքւի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կրկին ամենավերջին սինլքորի նման յոխորտացել է՝ վիրաւորելով նաեւ մեր բանակը։
Սրան լռեցնելը պէտք է ամէն հայաստանցու եւ հայի պատւի գործ դառնայ, որովհետեւ ցանկացած լկտիութիւն սահման ունի։
Իսկ լռեցնելու ամենակարճ ուղին հէնց այսօրւանից աշխատելն է, որպէսզի մեր Եռագույնը Ստեփանակերտում կրկին ծածանւի»։