ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

ԻԻՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպանը արտգործնախարար Արաղչիին է փոխանցել իր հաւատարմագրերը

«ԱԼԻՔ» – Թեհրանում ՀՀ նոր դեսպանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարին եւ նրան յանձնել հաւատարմագրերի օրինակը։

Իրանի Իսլամական Հանրապետութեան ԱԳՆ-ի պաշտօնական հրապարակման համաձայն, Հայաստանի Հանրապետութեան նորանշանակ դեսպան Գրիգոր Յակոբեանը, երեքշաբթի՝  դեկտեմբերի 10-ին, Թեհրանում իր դիւանագիտական ​​առաքելութեան սկզբում հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սէյէդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպման ընթացքում Գրիգոր Յակոբեանը իր գործըկերին է փոխանցել իր հաւատարմագրերի պատճէնը:

Յիշեցնենք, որ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Յակոբեանը ՀՀ նախկին դեսպան Արտաշէս Թումանեանի օրօք եւս ԻԻՀ-ում իրականացրել է դիւանագիտական առաքելութիւն:

Related Articles

Back to top button