ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱԳՆ խօսնակ. «Վերջին օրերին քննարկւել է Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներգրաւման հարցը, որի հետ Իրանը համակարծիք չէ»

«ԱԼԻՔ» – Հարաւային Կովկասի զարգացումներն ունեն երկու հիմնական առանցք․ առաջինը՝ խաղաղութիւն եւ Ադրբեջան-Հայաստան տարաձայնութիւնների խաղաղ կարգաւորումն է, իսկ երկրորդը վերաբերում է տարանցիկ եւ տրանսպորտային ուղիներին: Այս մասին, երէկ՝ յուլիսի 28-ին, լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

Նրա խօսքով՝ Իրանն անընդհատ ընդգծել է խաղաղութեան համաձայնագրի արագ ստորագրման անհրաժեշտութիւնը։

«Մենք յորդորել ենք Ադրբեջանին եւ Հայաստանին շարժւել դէպի խաղաղութեան համաձայնագիր: Մենք կողմ ենք տրանսպորտային ուղիների ընդլայնմանը, սակայն այն չպէտք է հակասի երկրների տարածքային ամբողջականութեանը: Այս հարցում Իրանի դիրքորոշումը փոփոխութեան չի ենթարկւել։ Իրանը միշտ աջակցել է հաղորդակցման ուղիների ստեղծմանը եւ ընդլայնմանը՝ դա համարելով արդիւնաւէտ քայլ՝ երկրների տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային առեւտրային կապերի ամրապնդման ուղղութեամբ: Վերջին օրերին քննարկւել է Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներգրաւման հարցը, որի հետ Իրանը համակարծիք չէ։ Իրանը դա համարում է հակասող տարածաշրջանի անվտանգութեան եւ զարգացման շահերին: Այն լուրերը, որոնք վերաբերում են որոշ արտատարածաշրջանային ուժերի մասնակցութեանը Հարաւային Կովկասի զարգացումներին, արդէն իսկ հերքւել են համապատասխան կողմերի կողմից։ Իրանն ուշադիր հետեւում է այս գործընթացներին եւ սերտ կապի մէջ է ինչպէս Ադրբեջանի, այնպէս էլ Հայաստանի հետ»,- նշել է նա։

Related Articles

Back to top button