Մարիօ Նալբանդեանը հանդիպել է Իսպանիայի վարչապետի հետ

Օրերս Ուրուգւայի մայրաքաղաք Մոնտեվիդէոյում տեղի է ունեցել հանդիպում՝ Ընկերվար միջազգայնականում (Սոցինտերն) Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ներկայացուցիչ, Սոցինտերնի փոխնախագահ Մարիօ Նալբանդեանի եւ պաշտօնական այցով Ուրուգւայում գտնւող Սոցինտերնի նախագահ, Իսպանիայի վարչապետ Պեդրօ Սանչէսի միջեւ։
Հանդիպման ընթացքում քննարկւել են ՀՀ-ում ընթացող ներքաղաքական զարգացումները, տարածաշրջանային անվտանգութեան խնդիրները, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից պատանդառւած հայ գերիների իրաւունքների պաշտպանութեանը եւ Արցախի ժողովրդի՝ հայրենիք վերադարձի իրաւունքին առնչւող հարցեր։
Մարիօ Նալբանդեանը Իսպանիայի վարչապետին է փոխանցել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի` Հայաստանում ժողովրդավարութեան նահանջի եւ հաստատւած աւտորիտար կառավարման վերաբերեալ նամակն ու կից տեղեկանքը։
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
28 յուլիս, 2025 թ.