ԻրանՔաղաքական

ԱԳՆ տեղակալ. «Եթէ հակաիրանական բանաձեւը հաստատւի, մեր կտրական պատասխանը չի ուշանայ»

«ԱԼԻՔ» – «Մենք նախապէս զգուշացրել ենք, որ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձեւի ընդունման դէպքում, մեր կտրական պատասխանը չի ուշանայ: Ատոմային էներգիայի կազմակերպութիւնը պատրաստ է գործադրել որոշումը՝ այն հաստատւելուն պէս»: X-ի իր միկրոբլոգում գրել է իրաւական եւ միջազգային հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին՝ անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից եւրոպական երեք երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից ներկայացաւած հակաիրանական բանաձեւի ընդունման հաւանականութեանը:

«Իրանի նախապատւութիւնը Գործակալութեան հետ փոխգործակցութեան քաղաքականութիւնն է։ Ըստ այդմ, պարոն Գրոսսիի այցն անցել է դրական եւ կառուցողական մթնոլորտում, եւ նա ձեռնունայն չի վերադարձել Վիեննա։

Չնայած Գործակալութեան գլխաւոր տնօրէնի՝ այս կառուցողական մթնոլորտը չքանդելու անհրաժեշտութեան շեշտադրմանը եւ եւրոպական երեք երկրների հետ նրա մի քանի անգամ զրոյցին՝ առճակատումը կանխելու համար, այս երկրները գնացին այլ ճանապարհով, Գործակալութեան քարտուղարութեան դերը ստանձնեցին եւ պահնջատէրի կեցւածք ընդունեցին:

Մենք նախապէս զգուշացրել ենք, որ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձեւի ընդունման դէպքում, մեր կտրական պատասխանը չի ուշանայ: Ատոմային էներգիայի կազմակերպութիւնը պատրաստ է գործադրել որոշումը՝ այն հաստատւելուն պէս: Իրանի այս քայլը, ըստ էութեան, պատասխան է այս մի քանի երկրների ոչ կառուցողական մօտեցմանը եւ Իրանի բարի կամքի նկատմամբ ուշադրութեան պակասին։

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կարծում է, որ արեւմտեան երկրները չպէտք է օգտագործեն միջազգային կազմակերպութիւնները, այդ թւում՝ ՄԱԳԱՏԷ-ն, որպէս քաղաքական գործիք: Ցաւօք, այս նոյն երկրները, իրենց ցուցաբերած լիակատար եւ համակողմանի աջակցութեամբ Սիոնիստական ​​ռասիստական ​​ռեժիմին, նոյնիսկ թոյլ չեն տւել միջազգային կազմակերպութիւններին, այդ թւում՝ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին, հաստատել զինադադար՝ հող նախապատրաստելով Պաղեստինի ժողովրդի ցեղասպանութեան շարունակութեան համար»,- գրել է ԱԳՆ տեղակալը:

Related Articles

Back to top button