Նարեկ Մանթաշեան. «Ադրբեջանական բենզինի միֆը»

Իշխանական քարոզչութիւնը հայ հասարակութեանը փորձում է կերակրել ստով՝ ադրբեջանական բենզինը կիջեցնի հայկական շուկայում վառելիքի գինը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Մանթաշեանը։
Նա, մասնաւորապէս, նշել է. «Սա պարզ նախընտրական խաբկանք է, քանի որ.
1. Հայաստանի վառելիքի պահանջմունքի ընդամէնը 0.5%-ն է ներկրւել Ադրբեջանից եւ հետեւաբար դա չէր կարող որեւէ ազդեցութիւն ունենալ շուկայում գնի վրայ:
2. Ադրբեջանն ինքը վառելիքի ամբողջական սպառման տեսանկիւնից ինքնաբաւ երկիր չէ եւ սեփական պահանջմունքը եւս փակում է ներմուծմամբ:
Հայաստանում գնի վրայ ազդել է միջազգային շուկայում նաւթամթերքի գների անկումը:
Մանր շուստրիութեամբ Ադրբեջանի հետ քիրւայութեան ջատագովները, պիտի մէկ հարցի պատասխանեն.
– Եթէ ադրբեջանական վառելիքը էժան է, իսկ դուք պետական բիւջէի ծախսման պատասխանատուն էք, ինչո՞ւ պետութեան կարիքների համար վառելիքի գնումը չէք իրականացնում էժան այդ գնառաջարկով:
Պատասխանը ակնյայտ է՝ այդ բենզինը նախատեսւած է, որպէս քարոզչական նիւթ եւ պետք է վաճառւի ցուցադրաբար ձեր գրպանային օլիգարխի լցակայանից…
News.am



