Ղալիբաֆի արձագանքը Երուսաղէմում Ծաղկազարդի արարողութեան արգելմանը

Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը արձագանքել է Իսրայէլի կողմից Երուսաղէմում Ծաղկազարդի (Palm Sunday) արարողութեան արգելմանը՝ նշելով, որ այդ տօնը ինչպէս կարգն է նշւել է Թեհրանում, Նոր Ջուղայում, Թաւրիզում եւ Ուրմիայում։

Նա ընդգծել է, որ սիոնիստական վարչակարգը փորձում է ջնջել իսլամի եւ քրիստոնէութեան ներկայութեան հետքերը։

Ղալիբաֆն իր գրառման հետ հրապարակել է լուսանկարներ Թեհրանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու արարողութիւնից։