ԻրանՄիջազգայինՔաղաքական
Իրանն իր 10 կէտանոց խաղաղութեան նախաձեռնութիւնը փոխարինել է նոր՝ 14 կէտանոց ծրագրով
ԻՐԱՆ-ԱՄՆ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ

Թեհրանն այս նախագիծը փոխանցել է Պակիստանին՝ որպէս միջնորդ ԱՄՆ-ի հետ հաղորդակցւելու համար։ Աղբիւրների տեղեկութիւններով՝ այդ ծրագիրն Իրանը մշակել է Վաշինգտոնի 9 կէտանոց առաջարկին ի պատասխան, ընդգծելով սեփական «կարմիր գծերը» եւ ներկայացնելով պատերազմն աւարտելու ճանապարհային քարտէզ։
ՖԱՐՍ-ը գրում է, թէեւ բանակցութիւնները շարունակւում են անվստահութեամբ ամերիկեան կողմի հանդէպ, Իրանը ցուցաբերում է վճռականութիւն եւ ինքնավստահութիւն, պաշտպանելու իր ազգային շահերը։
Իրանը յայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ռազմական զարգացման զինւած ուժերի եւ տեխնիկական միջոցների ամբողջական պատրաստականութեամբ։



