ԻրանՄիջազգայինՔաղաքական

Պայթիւններ Քովէյթում ու Բահրէյնում

Միաժամանակ, երբ տեղեկութիւններ են տարածւում Բահրէյնում եւ Քովէյթում պայթիւնների մասին, Բահրէյնի ներքին գործերի նախարարութիւնը յայտարարել է, որ գործարկւել են օդային տագնապի մասին նախազգուշացնող ազդանշանները եւ քաղաքացիներին ու բնակիչներին կոչ է արւել անյապաղ տեղափոխւել մօտակայ անվտանգ վայրեր։

Նոյն կապակցութեամբ Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի հասարակայնութեան հետ կապերի բաժնի յայտարարութեան համաձայն՝ ռազմածովային եւ օդատիեզերական ուժերն այսօր՝ կիրակի, յունիսի 28-ի վաղ առաւօտեան, ժամը 2:00-3:00-ն ընկած ժամանակահատւածում, համատեղ հրթիռային եւ անօդաչու գործողութեան ընթացքում թիրախաւորել եւ խոցել են ԱՄՆ «մանկասպան բանակի» ութ կարեւոր ենթակառուցւածք՝ Ալի Ալսալեմ աւիաբազայում եւ Բահրէյնի Նաւալ ռազմաբազայում տեղակայւած Հինգերորդ նաւատորմը։

Յայտարարութիւնում նշւում է, որ այս գործողութիւնը վճռական պատասխան է ԱՄՆ-ի վերջին յարձակումներին ու հրադադարի խախտումներին։

Related Articles

Back to top button