Իշխան Սաղաթէլեան. ՏԻՄ ընտրութիւններում ՀՅԴ-ն չորս համայնքում ստացել է մինչեւ 15.4 տոկոս քւէ

Հոկտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը չորս խոշորացւած համայնքներում ստացել է հետեւեալ արդիւնքները.
– Ծաղկաձոր՝ 15.4 տոկոս (449 քւէ)
– Մարտունի՝ 11.2 տոկոս (2053 քւէ)
– Արտաշատ՝ 10.6 տոկոս (2925 քւէ)
– Հրազդան՝ 9.6 տոկոս (1736 քւէ)
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը, ամփոփելով ընտրութիւնների արդիւնքները, շնորհակալութիւն է յայտնել կուսակցութեանը քւէարկած քաղաքացիներին ընդգծելով, որ արձանագրւած արդիւնքները գրանցւել են աննախադէպ ճնշումների եւ համատարած հետապնդումների պայմաններում։
«Ակնյայտ է, որ ՀՀ-ում քաղաքական իրավիճակ կարող է փոխւել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում»,- նշել է Սաղաթէլեանը յայտարարելով, որ այդ ուղղութեամբ կուսակցութիւնը շարունակելու է իր պայքարը։
***
Իսկ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններին ՔՊ-ի «ջախջախիչ յաղթանակը» ծաղրի առարկայ է դարձել յիշեցնելով Լուկաշենկոյի ու Կիմ Չեն Ընի ընտրական ռեկորդները։
«Լուկաշենկօ, Կիմ Չեն Ըն… ու ահա՝ Փաշինեանի ՔՊ-ն։ «Ընտրական ջախջախիչ յաղթանակների ակումբը» նոր անդամ ունի։ Մնում է փորձառու գործընկերները շնորհաւորեն»,- սոցցանցային հարթակներում գրում են օգտատէրերը:



