ՄարզականՄիջազգային

Հարրի Քէյնը՝ 2026 թւականի «Ոսկէ գնդակի» դափնեկիր

Անգլիայի հաւաքականի եւ Միւնխենի «Բաւարիա»-ի յարձակւող Հարի Քէյնը նւաճել է 2026 թւականի «Ոսկէ գնդակ» մրցանակը։

Լոնդոնում կայացած մրցանակաբաշխութեան ժամանակ Քէյնը ճանաչւել է նաեւ տարւայ լաւագոյն յարձակւող։ Ակումբի եւ հաւաքականի կազմում նա մրցաշրջանի ընթացքում խփել է 73 գոլ։

Մրցանակաբաշխութեան մի շարք այլ գլխաւոր մրցանակներ բաժին են հասել իսպանացի ներկայացուցիչներին. կանանց «Ոսկէ գնդակը» ստացել է Ալեքսիա Պուտէասը, իսկ Լամին Եամալը երրորդ տարին անընդմէջ ճանաչւել է տարւայ լաւագոյն երիտասարդ ֆուտբոլիստ։ Լաւագոյն տղամարդկանց հաւաքականը ներկայացնող մարզիչ է ճանաչւել Լուիս դէ լա Ֆուենտէն, իսկ տղամարդկանց լաւագոյն ակումբ՝ ՊՍԺ-ն։

Related Articles

Back to top button