Հայկ Մարտիրոսեանը՝ Կարլսէնի նկատմամբ յաղթանակով, Արոնեանը՝ առաջատարների պայքարում

Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի դասական շախմատի փուլում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսեանը նշանակալի յաջողութիւն է արձանագրել յաղթելով աշխարհի առաջատար շախմատիստ Մագնուս Կարլսէնին։ Միեւնոյն ժամանակ, ԱՄՆ-ի դրօշի ներքոյ հանդէս եկող հայ գրոսմայստեր Լեւոն Արոնեանը շարունակում է պայքարը A խմբում։
Մարտիրոսեանը Կարլսէնի նկատմամբ յաղթանակ է տարել նոյեմբերի 13-ի հանդիպման առաջին խաղում՝ սպիտակ խաղաքարերով, իսկ երկրորդ պարտիան աւարտել է ոչ-ոքի։ Մրցաշարի ութերորդ խաղափուլից յետոյ նա վաստակել է 11 միաւոր եւ C խմբում կիսում է երկրորդ տեղը նոյնքան միաւոր ունեցող Եան Նեպոմնիաշչիի հետ։ Խմբի առաջատարն է Անիշ Գիրին՝ 13 միաւորով։
Նոյեմբերի 14-ին Մարտիրոսեանը նախ ոչ-ոքի է խաղացել Նեպոմնիաշչիի հետ, ապա երկրորդ պարտիայում զիջել նրան։
Լեւոն Արոնեանը, իր հերթին, նոյն փուլի ութ խաղից յետոյ ունի 9 միաւոր։ Վերջին հանդիպումներում նա ոչ-ոքի է աւարտել երկու պարտիաներն էլ վան Ֆորեսթի եւ Եան-Կշիշտոֆ Դուդայի դէմ։ Արոնեանը A խմբում շարունակում է պայքարը: Նոյեմբերի 15-ին նա մրցելու է խմբի առաջատար Ալիռեզա Ֆիրուզջայի հետ։



