Հասարակական
Թատրոնը՝ հասարակութեան հայելին

Թատրոնը միայն արւեստի ճիւղ չէ, այլ մարդկային կեանքի կենդանի դպրոց։ Այն հասարակութեան հայելին է: Այնտեղ մենք տեսնում ենք ոչ միայն բեմի հերոսներին, այլեւ ինքներս մեզ՝ մեր իսկը, սխալներով ու հակասութիւններով։ Թատրոնը սովորեցնում է մտածել, զգալ, հասկանալ եւ երբեմն վերանայել սեփական կարծիքը։
Յովհաննէս Թումանեանը կարեւորում էր թատրոնի հոգածութիւնը՝ գրելով. «Եթէ ուզում էք թատրոն ունենալ, պէտք է նրանց հոգաք»։
Այս խօսքը նաեւ այժմէական է: Թատրոնը պահպանելու համար պէտք է գնահատել արւեստագէտին, աջակցել ստեղծագործութեանը եւ կենդանի պահել հանդիսատեսի կապը բեմի հետ։
Այստեղ կարեւոր դեր ունեն միութիւնները, որը պէտք է նախաձեռնութիւններով ու աջակցութեամբ սատարեն հայ թատրոնը:



