
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաուր դկտր. Արա Շավերդեանը այցելել է «Փազանդ Թարաբար» միջազգային փոխադրումների ընկերութիւն, հանդիպում ունենալով ընկերութեան գլխաւոր տնօրէն Արմինէ Սէթխանեանի եւ աշխատակիցների հետ:
Մօտաւորապէս 30-ամեայ «Փազանդ Թարաբար» ընկերութիւնը ոչ միայն հանդիսանում է փոխադրումների ոլորտի ամենահեղինակաւոր եւ ակտիւ ընկերութիւններից մէկը, այլ նաեւ մասնակից է Օմանի, Իրաքի, Սիրիայի եւ Ուզբեկստանի արտասահմանեան նախագծերի լոգեստիկական տնօրինման եւ բեռնափոխադրման հարցերով:




