ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Գերագոյն առաջնորդի խորհրդական. «TRIPP-ը չի կարող շրջանցել Իրանի աշխարհաքաղաքական շահերը»

Համակարգի Նպատակայարմարութեան խորհրդի անդամ եւ գերագոյն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը զգուշացրել է տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը շրջանցելու ցանկացած փորձի հետեւանքների մասին, արձագանգելով Հայաստանի հարաւում «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի գործնական փուլի մեկնարկին։

Մոխբերը երկուշաբթի, նոյեմբերի 23-ին, X-ի իր էջում գրառում է հրապարակել, որտեղ նշւած է. «Կեղծ նախագծերը երբեք չեն կարող փոխարինել իրական միջանցքներին, լինի Իրանի հարաւում, թէ հիւսիսում։ Անկախ նրանից խօսքը Հորմոզի նեղուցի հարաւային ուղու մասին է, թէ TRIPP-ի»։

Նա շեշտել է, որ տարածաշրջանի հարցում աշխարհաքաղաքական կայունութիւնը Թեհրանի համար «կարմիր գիծ» է, եւ Իրանը թոյլ չի տայ շրջանցել այդ փաստը։ «Դաս քաղէ՛ք Հորմոզի նեղուցից»,- նշել է գերագոյն առաջնորդի խորհրդականը, խօսքը հասցէագրելով նախագծում ներգրաււած կողմերին։

Մոխբերի յայտարարութիւնը հնչել է այն բանից յետոյ, երբ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց Սիւնիքի մարզում TRIPP-ի գործնական փուլի մեկնարկի մասին։ Նախագիծը հիմնականում ենթադրում  է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջեւանին կապելը՝ ԱՄՆ-ի մասնակցութեամբ։

Related Articles

Back to top button