Հասարակական
Ճաշացանկում լինելը դեռեւս որոշող լինել չէ

Հայաստանը կրկին աշխարհաքաղաքական առեւտրի հաւասարումներում է։ Բայց մի բան է սեղանի շուրջ նստելը, բոլորովին այլ բան՝ ճաշացանկում յայտնւելը։ Երբ որոշողի փոխարէն «իւղոտ պատառի» դերում ես, կարող ես սեղանին դնել գրպանումդ եղած-չեղածը, բայց ծախսելու, եւ ոչ շահելու հեռանկարով։
Իսկ առաջարկւած ձեռքսեղմումների միջից ընտրելու իրաւունքն ի՞նչ արժէ, երբ կողմերն իրենք պատրաստ չեն միմեանց ձեռք մեկնելու։ Դժւար թէ Իրանը կամ ԱՄՆ-ն այս պահին TRIPP-ի հարցում նման ցանկութիւն ունենան։
Իսկ Հայաստանի սահմանադրական վերաձեւումներն աստիճանաբար վերածւում են «խաղ՝ առանց գնդակի», արտաքին դաշտից ներքին աղմուկի ուղղութեամբ ուշադրութիւնը շեղելու համար։ Գոլային յարմարաւէտ վիճակ «խաղաղասէր հակառակորդի» համար։


