ԹեհրանՀամայնք

Իրանի բանակի հրամկազմի պատասխանատուների այցը նահատակ Վարդան Աղախանեանի բնակարան

«ԱԼԻՔ» – Երկուշաբթի, նոյեմբերի 23-ին Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի սրբազան պաշտպանութեան արժէքների հրատարակման եւ ստեղծագործութիւնների պահպանման կազմակերպութեան նախագահ գեներալ-մայոր Սեզաւարը հանդիպել է՝ իրանահայ նահատակ Վարդան Աղախանեանի ընտանիքի հետ։

Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի ատենապետ Արտուշ Իսկանդարեանի ներկայութեամբ կայացած հանդիպմանը, զինւորական պատասխանատուները Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին նահատակւած հայորդի Վարդան Աղախանեանի մօր հետ հանդիպման ընթացքում կարեւորել են իրանահայերի դերը պատերազմի տարիներին եւ մեծարել նահատակի յիշատակը: Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ բանակի անձնուրացների նախագահ գնդապետ Եաղուբին եւ բանակի ցամաքուժի անձնուրացների նախագահ գնդապետ Ռոստամին:

Related Articles

Back to top button