ԻրանՔաղաքական

ՍԵՓԱՀ. Հորմոզի նեղուցում պայթել է ամերիկեան ուղեկցութեամբ երեք նաւթատար

Իրանի Իսլամական յեղափոխութեան պահակազօրի ռազմածովային ուժերի յայտարարութեան համաձայն Հորմոզի նեղուցում պայթել է երեք նաւթատար նաւ՝ ծովային ականների հետ բախման հետեւանքով։

ԻՌՆԱ-ի համաձայն` դէպքերից մէկը տեղի է ունեցել նեղուցի հարաւային ափերի մօտ, իսկ միւս երկուսը նեղուցի արեւելեան հատւածում։ Նշւում է, որ երեք նաւթատարներն էլ գտնւել են ԱՄՆ-ի ռազմական օդուժի ուղեկցութեան ներքոյ, սակայն դա չի կանխել պայթիւններն ու հրդեհները։

Հաղորդագրութեան համաձայն չարտօնւած երթուղիներով երթեւեկելը եւ ծովային նախազգուշացումներն անտեսելը դիտարկւելու են որպէս խախտում եւ համագործակցութիւն ծովագնացութեան անվտանգութիւնն ու կարգը խանգարող ուժերի հետ, խոստանալով վճռական պատասխան։

Related Articles

Back to top button