
«ԱԼԻՔ» – Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան Թեթեւ ատլետի խմբի նախաձեռնութեամբ՝ ուրբաթ, նոյեմբերի 27-ին, «Արարատ» մարզաւանում անց է կացւել «Աշնանային դաշտավազք» մրցոյթը, նպատակ ունենալով խթանել թեթեւ ատլետիկայի զարգացումն ու տարածումը։
Մրցոյթի պատասխանատու Լուդւիկ Նազարեանի փոխանցմամբ թեթեւ ատլետի պարապմունքները մարզաւանում վերջին մի քանի ամիսներին անց են կացւում համապատասխան ֆեդերացիայից հրաւիրւած մարզչի հսկողութեամբ։
Նրա խօսքով մրցոյթին մասնակցել են 6-ից մինչեւ 45 տարեկան մարզիկներ տարբեր տարիքային խմբերից։
Մրցոյթի մասնակիցներին յուշանւէրներ յանձնւեցին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահի ու փոխնախագահի ձեռամբ:




