ԹեհրանՀամայնք

Հայ եկեղեցու հիմնադիր Առաքեալների՝ Ս. Թադէոսի եւ Ս. Բարթուղիմէոսի տօնի առիթով Ս. եւ Անմահ Պատարագ համանուն եկեղեցում

«ԱԼԻՔ» – Նոյեմբերի 27-ի առաւօտեան, հովանաւորութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի Թեհրանի պատմական Ս. Թադէոս եւ Ս. Բարթուղիմէոս եկեղեցում մատուցւեց Ս. եւ Անմահ Պատարագ: Օրւայ պատարագիչն էր Տ. Վրթանէս  քահանայ Բաբախանեանը, իսկ շարականների երգեցողութիւնը կատարում էր Ս. Գէորգ եկեղեցու դպրաց դասը։ Արարողութեան աւարտին կատարւեց Ջրօրհնէք եւ ջուրը բաժանւեց հաւատացեալներին։

Արարողութեանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Րաֆֆի Փիրումեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ։ Արարողութեան աւարտին յանուն կազմակերպիչ յանձնախմբի արտայայտւեց Քարոլին Մկրտչեանը:

Նշենք, որ եկեղեցին հիմնադրւել է 1808 թւականին։ Ղաջարեան դինաստեայի Ֆաթալի թագաւորի հրամանով։ Այդ ժամանակ Նոր Ջուղայից Թեհրան են բերւել ապակեգործ վարպետներ Գիւլիստան պալատի հայելիների եւ ապակիների պատրաստութեան համար, եւ հաստատւում եկեղեցու շրջափակում։ Նրանցից վարպետ Խաչիկն, վարպետ Յարութիւնի հոգածութեամբ եւ ջանքերով կառուցում է եկեղեցին եւ նրանց դամբարանը գտնւում է եկեղեցու մուտքի մօտ։

Related Articles

Back to top button