Հասարակական

Համայնքային կեանքը՝ ազգային շարունակականութեան երաշխիք

Իրանի հայ համայնքը, հակառակ երկրի մէջ տիրող դժւար պայմաններին, այս շաբաթ եւս ապացուցեց, որ ազգային կեանքը չի դադարում։ Թեհրանից մինչեւ միւս համայնքային կենտրոններ՝ ազգային, մշակութային եւ եկեղեցական կառոյցները գործեցին՝ պարի, երգի, ասմունքի, թատրոնի, սկաուտական ձեռնարկների, դասախօսութիւնների եւ եկեղեցական տօների միջոցով։

Այս գործունէութիւնը սոսկ միջոցառումների շարք չէ, այլ ինքնութեան պահպանման, սերունդների կապի ամրապնդման եւ համայնքային կեանքի շարունակականութեան կենսական պայման։

Յատկապէս երիտասարդների համար այս միջավայրում մասնակցելն ու ստեղծագործելը նշանակում է ոչ միայն ճանաչել սեփական արմատները, այլեւ ստանձնել դրանց փոխանցման պատասխանատւութիւնը։

Ազգային կեանքը շարունակւում է, երբ համայնքը մնում է միասնական եւ գործուն։

Related Articles

Back to top button