Հասարակական
Մարզանքը՝ դպրոցական կեանքի կարեւոր մասը

Դպրոցում մարզանքի ժամը պէտք չէ համարել սովորական դասաժամ կամ ազատ ժամանակ։ Այն կարեւոր է երեխայի մարմնի առողջութեան, շարժունակութեան եւ կարողութիւնների զարգացման համար։
Կորոնայի համավարակի եւ պատերազմական տարիների հետեւանքով երեխաների շարժունութիւնը սահմանափակւեց, իսկ անշարժ կեանքը դարձաւ մտահոգիչ իրականութիւն։
Մարզանքը ոչ միայն ամրացնում է մարմինը, այլեւ օգնում է բացայայտել երեխայի թաքնւած տաղանդներն ու մարզական ունակութիւնները։ Դրա համար անհրաժեշտ է, որ դպրոցները լուրջ վերաբերւեն այս ժամին եւ ունենան բանիմաց ու ոգեւորող ուսուցիչներ։
Լաւ ուսուցիչը կարող է երեխայի մէջ սէր արթնացնել մարզանքի, առողջ ապրելակերպի եւ թիմային աշխատանքի նկատմամբ։
Առողջ սերունդը սկսւում է նաեւ դպրոցական մարզահրապարակից։



