ԹեհրանԻրանՀամայնք

ՎՇՏԱԿՑՈՒԹԻՒՆ

Խոր ցաւով եւ դառը կսկիծով տեղեկացանք օդային վթարի մասին, որին զոհ գնացին երկրի նախագահ այաթօլլահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին եւ իրեն ընկերակցող պատւիրակութիւնը:

Մի նախագահ, որ իր առաքելութեան ճանապարհին նահատակւեցաւ եւ այնպէս որ Ղուրանը կասէ «Մի համարէք Աստծու ճանապարհին սպանւածները՝ մեռեալներ, նրանք կենդանի են եւ Աստծու ողորմածութեան արժանի»:

Հայ համայնքը խորապէս ցաւակցում է Իրանի Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ այաթօլլահ Խամենէյիին, Իրանի սիրելի ժողովրդին եւ ուղղաթիռի վթարին զոհ գնացած նահատակների ընտանիքներին:

Աղօթում եւ մաղթում ենք նահատակների հոգիներին խաղաղութիւն եւ նրանց ընտանիքներին մխիթարութիւն եւ սիրելի Իրանին առաւել խաղաղութիւն:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Related Articles

Back to top button