«ԱԼԻՔ» – Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեակը նշող յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Իրանի շրջագայութեան կենտրոնի համագործակցութեամբ, այսօր՝ առաւօտեան մեկնարկել է Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեակին նւիրւած աւտոռալին:
Առաւօտեան ժամը 8:00-ին «Արարատ» մարզաւանից 75 աւտոներ շարժւել են դէպի Քաշան: Մասնակիցներից 10-ը, ի դէպ մեր հայ հայրենակիցներից են:
«Երկօրեայ այս ընտանեկան աւտոռալիի նպատակն է քարտէզի միջոցով գտնել ճանապարհն ու հասնել վերջնակէտին՝ հաճելի մթնոլորտ ստեղծելով: Ո՛չ արագութիւնն է կարեւոր, ո՛չ էլ բարդ ճանապարհներ անցնելը»,- «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում նշել է 80-ամեակը նշող յանձնախմբի նախագահ Համլետ Խալոյեանը:
Մասնակիցները այսօր գիշերելու են Քաշան քաղաքում, իսկ վաղը վերադառնալու են «Արարատ» մարզաւան: