ՀամայնքՆոր Ջուղա

ՑԱՒԱԿՑԱԳԻՐ

Խորը ցաւով տեղեկացանք Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբան հայրերից, Սպահանի հայոց թեմում երկար տարիներ ծառայած Տէր Անանիա ծ. վրդ. Գուճանեանի դառնաղէտ եւ անժամանակ մահւան մասին։

Յանուն թեմիս Եկեղեցականաց դասի, ժողովականութեան եւ ողջ ժողովրդի ցաւակցում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Կաթողիկոսարանի միաբաններին եւ  ննջեցեալ Հայր Սուրբի հարազատներին։

Այս անդառնալի կորստի առթիւ Հանգուցեալի ընտանիքին ցանկանում ենք համբերութիւն, տոկունութիւն եւ ոգու կորով, մաղթելով Սուրբ Հոգու անսպառ մխիթարութիւն։

Դիւան Ս.Հ.Թ. Ազգային Առաջնորդարանի

Նոր Ջուղա

Սպահան-Իրան

Related Articles

Back to top button