
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիւային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը երէկ՝ յունիսի 30-ին այցելել է «Սահակեան» բարեսիրական կենտրոն, որտեղ ժամանակաւորապէս ապաստան է տրւել ռմբակոծութեան հետեւանքով տուժած թեհրանահայ ընտանիքին:
Այցի ընթացքում պատգամաւորը զրուցել է ընտանիքի անդամների հետ, եւ առողջութիւն մաղթել ռմբակոծութեան հետեւանքով վիրաւորած Անահիտ Շահբազեանին, ով արդէն դուրս է գրւել հիւանդանոցից:
Պատգամաւորը զրոյցի ընթացքում ընդգծել է, որ չի խնայելու իր կարելին տուժած ընտանիքի բնակութեան եւ այլ հարցերը կարգաւորելու հարցով:
Հանդիպմանը ներկայ են եղել Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին Օժանդակող մարմնի (ԿՕՄ) ատենապետ Մուշեղ Ծատրեանը եւ անդամները: