
Չորեքշաբթի, սեպտեմբերի 24-ին, նոր ուսումնական տարւան ընդառաջ, դոկտ. Անահիտ Զարգարեանի հրաւէրով, «Թովմասեան» դպրոցում կազմակերպւեց հանդիպում՝ Թեհրանի հայոց տարրական դպրոցների Հայոց լեզու դասաւանդող ուսուցիչների հետ:
Հանդիպման հիմնական նպատակն էր՝ դպրոցների տարրական օղակներում կիրառել ուսուցման նորարարական մօտեցումներ, ժամանակակից մեթոդներ՝ խթանելով աշակերտների գրագիտութիւնն ու ընթերցանութեան հմտութիւնները։
Դոկտ. Անահիտ Զարգարեանը նկատի ունենալով անցած ուսումնական տարեշրջանում կատարած դասալսումների արդիւնքները՝ նշեց, որ դասալսումների ընթացքում նա արձանագրել է ուսուցիչների կողմից կիրառւող դասաւանդման բազմաթիւ մեթոդներ, սակայն առաջարկեց դասի ընթացքում կիրառել ուսումնական մի քանի մեթոդներ եւս (խաղային, տեսողական, ստեղծագործական եւ հետադարձ կապ), նրա համոզմամբ, այդ մեթոդների կիրառութիւնը աւելի կը բարձրացնի դասի արդիւնաւէտութիւնը:
Հանդիպման ընթացքում ուսուցիչներին հնարաւորութիւն ընձեռնւեց կարճ քննարկումներով ներկայացել իրենց հարցերն ու առաջարկները:
Կրթական խորհրդից հանդիպմանը ներկայ էր փոխատենապետ՝ Քլարա Աղախանեանը:
Նա ուսուցիչներին շնորհաւորեց նոր ուսումնական տարւայ մեկնարկի առիթով եւ համառօտ ներկայացրեց, ԿԽ-ի Դաստիարակչական յանձնախմբի եւ մի խումբ ուսուցիչների կողմից՝ (առաջին դասարանի համար), նախապատրաստած աշխատանքները՝ աշակերտութեան մօտ խօսելու կարողութիւնը եւ ընթերցանութիւնը զարգացնելու նպատակով, նա նշեց, որ այդ նիւթերը շուտով կը տրմադրւեն դպրոցներին:
Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ