ԹեհրանՀամայնք

Սրբոց Թարգմանչաց եկեղեցում տօնակատարւեց Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօնը

Շաբաթ, հոկտեմբերի 11-ին, Հայոց Առաքելական Եկեղեցին տօնակատարեց Սրբոց Թարգմանչաց տօնը։

Սրբոց Թարգմանչաց վարդապետները մեզի կտակեցին հայ ժողովրդի ինքնութեան ու գոյատեւման ամենաազդու եւ հզօր զէնքը: Թարգմանչաց վարդապետները Աստուծու կողմից տրւած իրենց շնորհքներով յաջողեցին իրենց անմոռաց հետքը թողնել հայ ժողովուրդի պատմութեան մէջ:

Սրբոց Թարգմանչաց տօնը՝ Տօնն է նաեւ համանուն Եկեղեցւոյ անւանակոչութեան:

Այդ առիթով, Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, մատուցւեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրւայ պատարագիչն էր Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը: Արարողութեան ընթացքում աշակերտութիւնն ստացան Ս. Հաղորդութիւն:

Հոգեպարար արարողութեանը ներկայ էին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը եւ Պատգամաւորական Ժողովից, Կրթական խորհրդից, Ազգային մարմիններից, միութիւններից, Եկեղեցական խորհուրդներից եւ հայկական դպրոցների տեսչական եւ ուսուցչական կազմերից՝ ներկայացուցիչներ, Քահանայից դասը, հոծ թւով աշակերտութիւն եւ նկատառելի թւով հաւատացեալներ։

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button