Թեհրան
Սրբազան Հայրը ընդունեց Ս. Մինաս եկեղեցու Եկեղեցական խորհրդի ներկայացուցիչներին

Երկուշաբթի, փետրւարի 26-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց, Ս. Մինաս եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներից՝ Ժանետ Կարապետեանին եւ Լիլիա Գէորգեանին:
Հանդիպմանը զեկուցւեց խորհրդի աշխատանքների մասին, նաեւ հնչեցին առաջարկութիւններ խորհրդի կազմի համալրման կապակցութեամբ:
Սրբազան Հայրն իր գոհունակութիւնը յայտնելով, անհրաժեշտ թելադրութիւնները կատարեց եւ յաջողութիւն մաղթեց նրանց աշխատանքներին:
Հանդիպմանը նաեւ ներկայ էր եկեղեցիների խորհուրդներից ընտրւած յանձնախմբի ներկայացուցիչ եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ Շաքէ Եղիայեանը:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ