ԹեհրանՀամայնք

«Որբերի գորգը» եւ «Մայրիկիս ձայնը» գրքերի պարսկերէն լեզւով թարգմանւած գրքերը թարգմանչուհու ձեռամբ նւիրւել են Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ հիմնադրամի գիտական գրադարանին եւ Հայաստանի ազգային գրադարանին

Ժամանակին «ԱԼԻՔ» օրաթերթի էջերում անդրադարձել ենք թրգմանչուհի Կարինէ Յարութիւնեան-Դրորի պարսկերէնի թարգմանած Հայոց Ցեղասպանութեանը եւ հայ ժողովրդի պատմական իրադարձութիւններին առնչւող գրքերին, ներկայացնելով թարգմանչուհուն:

«Մայրիկիս ձայնը» եւ «Նախագահ Քալւին Քուլիջը եւ հայ որբերի գորգը» գրքերի պարսկերէն լեզւով թարգմանչուհին սեպտեմբեր ամսին Երեւան այցելելով իր թարգմանած գրքերն է նւիրել Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ հիմնադրամի գիտական գրադարանին եւ «Հայաստանի ազգային գրադարան»-ին:

«Նախագահ Քալւին Քուլիջը եւ հայ որբերի գորգ»-ը գրքի հեղինակն է, դոկտ. Յակոբ Մարտին Տէրեանը:

«Մայիկիս ձայնը» գրքի անգլերէն բնագիրը նախ լոյս է տեսել «Նւէր արեւում» (A Gift in the Sunshine) անւամբ, 2009 թ., ԱՄՆ-ում, իսկ յաջորդ հրատարակումը «Մայրիկիս ձայնը» (My Mother’s Voice) խորագրով, 2013 թ., որը պարսկերէն թարգմանութեան բնագիրն է հանդիսացել:

Երկու գրքերի պարսկերէնով թարգնամչուհին է իրանահայ Կարինէ Յարութիւնեան-Դրորը:

Գրքերի նւիրաբերման առիթով Հայաստանի ազգային գրադարանը իր շնորհակալագիրն է յղել թարգմանչուհուն: Շնորհակալագրի մէջ անդրադարձ է կատարւել երկու գրքերի թեմաներին, որոնք առնչւում են Հայոց Ցեղասպանութեանը: Շնորհակալագրի  մի բաժնում նշւած  է. «Հայաստանի Ազգային գրադարանը համալրւեց կարեւոր աշխատութիւններով: Թարգմանչուհի Կարինէ Դրոր-Յարութիւնեանը Հայաստանի ազգային գրադարանին նւիրել է երկու նշանակալի աշխատութիւն, որոնք իրենց բովանդակութեամբ կարեւոր են թէ՛ պատմութեան, թէ՛ մշակութային ժառանգութեան, եւ թէ՛ յիշողութեան պահպանման տեսանկիւնից»:

Թարգմանչուհուն շնորհակալագիր է փոխանցւել նաեւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ հիմնադրամի գիտական գրադարանի կողմից:

Կարինէ Յարութիւնեանը «Մայիկիս ձայնը» գրքի պարսկերէն թարգմանութիւնը նւիրել է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին, 109-րդ տարելիցին:

Յատկանշական է, որ ընթերցողները երկու գրքերի պարսկերէն թարգամանութիւնները  կարող են գնել Իրանում գրախանութներից եւ ընթերցել:

Նիւթը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button