
«ԱԼԻՔ» – Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի առիթով Շահինշահրում կեանքի կոչւած ոգեկոչման յանձնախումբը «ԱԼԻՔ»-ին տեղեկացրել է, որ երկրում տիրող իրավիճակից ելնելով սահմանափակւել են Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի ոգեկոչման ծրագրերը:
Յանձնախումբը Ապրիլ 24-ի օրւայ համար նախատեսել է հետեւեալ միջոցառումը:
Ուրբաթ, Ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 10:30-ից Սրբադասւած Բիւրաւոր Նահատակների յիշատակին նւիրւած հսկման արարողութիւն է տեղի ունենալու Շահինշահրի Ս. Վարդանանց եկեղեցում, որից յետոյ ելոյթներով հանդէս են գալու համայնքի ազգային մարմինների ներկայացուցիչները:
Ապա կատարւելու է խնկարկում եւ ծաղիկների խոնարհում ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած Նահատակների:




