
«ԱԼԻՔ» – Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի առիթով Թեհրանում մարզամշակութային միութիւնները սկսել են նախաձեռնել միջոցառումներ:
Այդ առիթով թւականիս ապրիլի 29-ին, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ միութեան «Արցախ» սրահում նախատեսւել է գեղարւեստական յայտագրով հագեցած ծրագիր, որը ներառելու է, ազգային-յեղափոխական երգերի կատարում եւ միութեան «Նայիրի» պարախմբի ելոյթը:
Ծրագիրը մեկնարկելու է երեկոյեան ժամը 18:30-ին:



