ԹեհրանՀամայնք

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Շախմատի ազատ մրցաշարը ճանաչեց իր յաղթողներին

«ԱԼԻՔ» – Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Մարզական բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ ուրբաթ, ապրիլի 17-ին, «Սուքերեան» սրահում տեղի ունեցաւ ազատ շախմատի մրցաշար՝ շուրջ 20 մասնակիցներով։ Մրցաշարը անց է կացւել Շւէյցարական (Swiss) կարգով՝ 5 շրջափուլով, իւրաքանչիւր խաղի տեւողութիւնը՝ 15 րոպէ։

Խաղերի պատասխանատուն էր ազգային հաւաքականի անդամ Թենի Խաչատրեանը, ընդհանուր պատասխանատուի օգնականի պարտաւորութիւններ էր իրականացնում անւանի մարզիչ Գառնիկ Մելիք-Ստեփանեանը։ Մրցավարական բաժնում՝ Գառնիկ Մելիք-Ստեփանեան, Թենի Խաչատրեան եւ Վազգէն Մանդանի անուններն էին խօսում:

Մրցաշարին մասնակցած մասնակիցները մինչեւ 12 տարեկանների, եւ ազատ տարիքային խմբերի էին բաժանւում։

Մինչեւ 12 տարեկանների խմբում առաջին տեղն զբաղեցրեց Դանի Իսաղուլեանը, երկրորդ տեղում էր Լանա Բաբախանեանը եւ երրորդ տեղն զբաղեցրեց Մանուէլ Շահվերդեանը:

Ազատ տարիքային խմբում մրցաշարի յաղթող ճանչւեց Սէրօ Ռաթէոսեանը, երկրորդ հորիզոնականն զբաղեցրեց Դւին Աշուղեանը եւ երրորդ տեղն արձանագրեց Դաւիթ Գրիգորեանը:

Related Articles

Back to top button