Թեհրան

Հանդիպում՝ ազգային առաջնորդարանում

Յունւարի 16-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը խորհրդակցական հանդիպում ունեցաւ Կրթական խորհրդի եւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեան ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը հիմնականում առնչւում էր մշակութային աշխատանքներում համայնքիս դպրոցների եւ միութիւնների տարածքային հնարաւորութիւններից օգտագործելու համար համագործակցաբար միջոցներ եւ դիւրութիւններ ստեղծելուն, որն այս ուղղութեամբ խորհրդակցութեան արդիւնքում որոշւեց Թեմական խորհրդում հարցը քննել եւ եզրակացնել:

 Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Related Articles

Back to top button