Հայաստան - Արցախ

Միքայէլ արք. Աջապահեան. «Օբիեկտիւօրէն Արցախը, Նախիջեւանը հնարաւոր է յետ բերել, իսկ սուբիեկտիւօրէն այսօր Երեւանը պահելու խնդիր կայ»

Արցախը մեզ համար կորած է, ով որ գայ իշխանութեան պէտք է այս ցաւալի ճշմարտութիւնը ասի: Այս մասին «Ակունք» քաղաքական վերլուծութիւնների կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Ռուբէն Յակոբեանի կազմակերպած քննարկման ժամանակ ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արք.Աջապահեանը:

«Հիմա մենք յանձնեցինք, այդ ճշմարտութիւնը այստեղից է սկսւում: Ով որ գայ իշխանութեան, այս ցաւալի ճշմարտութիւնը պիտի ասի, այլապէս եթէ ասենք՝ մենք գալիս ենք, Արցախը յետ ենք բերում, ղալաթ ենք անում: Ես էլի եմ ասել, օբիեկտիւօրէն դա լիուլի հնարաւոր է, Արցախը յետ բերելը չէ, Նախիջեւանն էլ է հնարաւոր յետ բերել, Կարսն ու Արդահանը, բայց դու պէտք է հաշւի առնես սուբիեկտիւօրէն ինչ վիճակում ես, իսկ այսօր սուբիեկտիւօրէն դու Երեւանը պահելու հարց ունես»,- ասել է նա:

Աջապահեանը նշել է, որ բոլորը սարսափում են պատերազմ բառից, բայց չեն հասկանում, որ այսօր պատերազմ է, բայց անզոհ պատերազմ:

«Տարածք ենք տալիս, զոհ չենք տալիս, սրան համաձայն ենք, բայց պէտք է լինէր հակառակը՝ պիտի զոհ տայինք, բայց տարածք չպիտի տայինք: Մեր մտածողութեան մէջ պատերազմը զոհ տալն է, սա մեծագոյն թիւրըմբռնում է, պատերազմում են տարածք գրաւելու, տարածք պահելու համար, անկախ զոհերից: Հայի մօտ լրիւ տարբեր է, 30 հազար փրկեցինք, հերոս է, չնայած չեն էլ փրկել, դա ուրիշ հարց է: Հայի մօտ ամէն ինչ սխալ է, յաղթանակը սխալ է, պարտութիւնը սխալ է, պետութեան հասկացողութիւնը սխալ է, եկեղեցին սխալ է, չի հասկանում, չի ճանաչում իր եկեղեցին, չի սիրում իր եկեղեցին, իր սեփականը: Ուրեմն օբիեկտիւ իրականութիւնը սարսափելի վատ է, հայեր: Ես պեսիմիստ եմ, որովհետեւ 40 տարի աշխատում եմ էս ժողովրդի մէջ 0.4 տոկոս յաջողութիւն չենք գրանցել»,- ասել է նա:

Yerkir.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button