Հայաստան - Արցախ

ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Տաւուշի մարզ

Նոյեմբերի 19-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնեանը, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ՝ Գառնիկ Դանիէլեանը, Քրիստինէ Վարդանեանը եւ Ասպրամ Կրպէյեանը այցելել են Տաւուշի մարզ, հանդիպել ՀՅԴ կոմիտէների ընկերներին:

Այս մասին տեղեկացրել է Գառնիկ Դանիէլեանը եւ նշել. «Նոյեմբերեանում տեղի ունեցաւ հանդիպում եւ քննարկում մեր համակիրների հետ։ Լսեցինք քաղաքացիների կարծիքները, առաջարկները տարբեր հարցերի շուրջ։

Նոյեմբերեան համայնքում տեղի ունեցաւ նաեւ երդման արարողութիւն:

Այսպիսի ձեւաչափով հանդիպումները լինելու են շարունակական, իսկ քաղաքացիներին առաւել յուզող խնդիրներին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»։

Arfd.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button