Գաղափարական

Երկաթէ կամք, պողպատէ բազուկ

Կորուստների եւ խարխափումների մեր օրերում, ճիշտ ժամանակն է յիշելու 20-րդ դարի վերջին չորս տասնամեակներում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ամենաառանցքային դէմքին, առաջնորդին, Հրայր Մարուխեանին:

Գաղափարական, քաղաքական, կազմակերպական տեսլական ունեցողն ու հետեւողական կերպով այդ տեսլականի իրականացման համար պայքարողը, արարողը, համբերատար բայց հաստատակամ նախապատրաստողը եւ հաւաքական կամքով անկարելին կարելի դարձնելու Դաշնակցութեան բազուկն էր նա: Բոլորին միացնող ու պայքարի կոչող դաշնակցական ղեկավար էր ընկեր Հրայրը, մե՛ր ընկեր Հրայրը:

Անտարակոյս Դաշնակցութեան պատմութեան մէջ անվիճելի հետք եւ ուղեգիծ ունի Հրայր Մարուխեանը, որը 1963 թւականից մինչ 1994 թւականը եղել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, իսկ 1972 թւականից վարել է Բիւրոյի ներկայացուցչի պաշտօնը: Նա անտարակոյս ՀՅԴ ժամանակակից մտածողութեան դարբնողն ու կռողն է:

Դեկտեմբերի 19-ը ընկեր Հրայրի ծննդեան օրն է:

Յարգա՛նք նրա յիշատակին:

ԽՄԲ.

Related Articles

Back to top button